ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՇՏՎԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Եվրոպական եկղեցիների խորհրդաժողովի(ԵԵԽ) նախագահությունը Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ «ապրիլի 24-ին Հայաստանի ժողովուրդը նշելու է Հայոց ցեղասպանության 90-ամայկը: Եվրոպական եկեղեցիների խորհրդաժողովը միջոցառումներում կներկայացնի Ժան Առնոլդ դե Քլերմոնը` Ֆրանսիայի բողոքական եկեղեցիների դաշնության ղեկավարը»: Հայտարարության մեջ նշվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կիլիկիո տան ղեկավար Արամ Առաջինի Շվեդիայում կայացած հանդիպման ժամանակ ԵԵԽ նախագահությունը նշել է, որ Ցեղասպանության սարսափը երբեք չի մոռացվի: Նախագահությունը կոչ է արել Թուրքիային նախաձեռնել հաշտեցման գործընթացը թուրք եւ հայ ժողովրդների միջեւ: Այդ առնչությամբ ԵԵԽ-ն ողջունել է Թուրքիայի վարչապետի հայտարարությունը թուրքական արխիվները բացելու մտադրության վերաբերյալ: «Կարեւոր է, որ հայկական եւ թուրքական հետազոտողների համար լիովին հասանելի լինեն այդ փաստաթղթերը»,-նշվում է ԵԵԽ հայտարարության մեջ: Անդրադառնալով Թուրքիայի ձգտմանը ԵՄ, ԵԵԽ նախագահությունը նշում է, որ այդ գործընթացում կարեւորագույն նշանակություն կունենա թուրքական իշխանությունների վերաբերմունքը հայ ժողովրդի եւ քրիստոնյա փոքրամասնության, ինչպես նաեւ այլ էթնիկ փոքրամասնությունների հանդեպ: ԵԵԽ այսուհետ եւս ուշադիր կհետեւի Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցություններին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---