Տաթևի ճոպանուղու աշխատանքի խափանման պատճառը եղել է կայծակը

Տաթևի ճոպանուղու աշխատանքի խափանման պատճառը եղել է կայծակը

PanARMENIAN.Net - «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ ճոպանուղու աշխատանքի խափանման պատճառը եղել է կայծակը: Ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է նաև, որ անմիջապես միացվել է ճոպանուղու ձեռքով շահագործման համակարգը՝ խցիկներում գտնվող 37 ուղևորների տարհանումը կազմակերպելու համար:

Այս պահի դրությամբ խցիկները գտնվում են կայաններից անվտանգ հեռավորության վրա և ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ տարհանվում են բոլոր ուղևորները: Այնտեղ են նաև ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները: Այս պահի դրությամբ խցիկներից մեկի բոլոր ուղևորները տարհանված են:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16.12-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթևի ճոպանուղին խափանվել է և խցիկներում մնացել է 37 մարդ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---