Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է Ռեգիոնների կուսակցությունը

Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է Ռեգիոնների կուսակցությունը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի խորհրդարանի ընտրություններում քվեաթերթիկների 25,11 տոկոսի հաշվարկից հետո առաջատար է իշխող Ռեգիոնների կուսակցություները ձայների 37.09 տոկոսով, ընդդիմադիր «Բատկիվշինան» հավաքել է ձայների 20.79 տոկոսը, երրորդ տեղում Կոմկուսն է (15,39 տոկոս), բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի «ՈՒԴԱՌ» կուսակցությունը չորրորդն է (12,49 տոկոս):

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած մնացած կուսակցությունները չեն հավաքում ձայների 5 տոկոսը, որն անհրաժեշտ է Գերագույն ռադա անցնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---