29 հոկտեմբերի 2012 - 10:44 AMT
Մաքսիմ Վլասովի մարզիչը հայտարարել է, որ Խորեն Գևորը շատ ուժեղ և անհարմար բռնցքամարտիկ է

Ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Վլասովի մարզիչ Վիկտոր Պետրոչենկոն ասել է, որ հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը, անկասկած, շատ ուժեղ և փորձառու մարզիկ է:

«Սակայն չեմ կարծում, որ Մաքսիմի կարիերայում չի եղել նման կարգի մրցակից: ԱՄՆ-ում նա կռվել է շատ ուժեղ և կոշտ բռնցքամարտիկների հետ»,- ասել է Պետրոչենկոն:

Նոյեմբերի 5-ին Տրոիցկում Գևորը երկրորդ միջին քաշային կարգում կմենամարտի Վլասովի դեմ WBC Baltic տիտղոսի համար:

«Գևորը շատ ուժեղ և անհարմար մարզիկ է, ով բռնցքամարտում է ձախով, ինչը պրոֆեսիոնալ բռնցքամարտի համար հազվադեպ է:

Մենք գիտենք, թե ինչ կարելի է սպասել Գևորից և պատշաճ կերպով կառուցում ենք մեր նախապատրաստությունը»,- մարզչի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: