ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Փարիզում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հանդիպումը, տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: Բացի այդ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի, «Կրեդի ագրիկոլ» բանկի նախագահի եւ «Ալկա-տել» ընկերության ղեկավարի հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ծրագրերին եւ, մասնավորապես, Հայաստանում վերոհիշյալ ընկերությունների գործունեության ակտիվացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները անդրադարձել են նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչի վերաբերյալ ֆրանսիացի փորձագետները պատրաստ են կոնկրետ առաջարկներ ներկայացնել:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---