29 հոկտեմբերի 2012 - 10:46 AMT
ՀՀԿ նախըտրական համագումարի օրը հայտնի է.այն կկայանա դեկտեմբերի 15-ին

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀԿ-ն որոշել է կուսակցության նախըտրական համագումարի օրը.

«ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է՝ դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը:

Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների:

Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը՝ ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում՝ չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ:

Եվ երկրորդ տարբերակը՝ ձևավորել ավելի լայն քաղաքական ճակատ, հաղթել մի քիչ ավելի հեշտ, սակայն հետո աշխատել ավելի դժվար, որովհետև ստիպված ես լինելու դաշնակիցների քաղաքական շահեր հաշվի առնել:

Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է»: