29 հոկտեմբերի 2012 - 13:24 AMT
ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում կայանալիք բոլոր նիստերը փոթորկի պատճառով չեղյալ են համարվել

ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում կայանալիք բոլոր հանդիպումներն ու նիստերը մոտեցող «Սենդի» փոթորկի պատճառով չեղյալ են համարվել, հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը:

Ըստ տվյալների, կենտրոնակայանը կարող է փակ մնալ նաև երեքշաբթի:

Նյու Յորքում չեղյալ են հայտարարվել նաև դասերը դպրոցներում, չի աշխատի հանրային տրանսպորտը, քաղաքի ցածրադիր մասերի բնակչությունը տարհանվում է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նյու Յորքի բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ տներում:

Անցյալ տարի «Կատրինա» փոթորկի ժամանակ նույնպիսի միջոցներ ձեռնարկվեցին, սակայն առաձնապես ոչ մի բան տեղի չունեցավ: