29 հոկտեմբերի 2012 - 13:56 AMT
Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի գլխավոր վկաներից մեկը մահացած է հայտնաբերվել

Սմոլենսկի մերձակայքում Լեհաստանի նախագահի ինքնաթիռի վթարի գլխավոր վկաներից մեկը մահացած է հայտնաբերվել՝ նա կախված է հայտնաբերվել Վարշավայի արվարձանում գտնվող իր տանը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, քննությունը ինքնասպանություն է կասկածում:

Յակ-40-ի 42-ամյա բորտինժեներ Ռեմիգիուշա Մուսի դին հայտնաբերվել է այն տան նկուղում, որտեղ նա ապրում էր կնոջ հետ:

Ավիավթարի ժամանակ Մուսը եղել է նախագահական Տու-154 օդաչուների խցիկում, որը ողբերգությունից մեկ ժամ առաջ վայրէջք էր կատարել «Սմոլենսկ-Սեվերնի» օդանավակայանում: Նա լսել է նախագահական օդանավի անձնակազմի բանակցությունները Սմոլենսկի կարգավարի հետ:

Իր ցուցմունքներում նա պնդում էր, որ կարգավարը թույլ տվեց ինքնաթիռին իջնել մինչև 50 մ բարձրության վրա՝ «մինչ որոշում կայացնելը»: Ըստ պաշտոնական վարկածի, կարգավարը թույլ չէր տվել 100 մ ցածր իջնել: