29 հոկտեմբերի 2012 - 14:34 AMT
ՖԻՄԱ-ն յոթերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի վոլեյբոլի չեմպիոն

Երևանում ավարտվել է տղամարդկանց վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցեցին վեց թիմեր Երևանից, Արմավիրից ու Ստեփանակերտից:

Հայաստանի չեմպիոն դարձավ ՖԻՄԱ թիմը, որը նվաճում է այդ տիտղոսը յոթերորդ անգամ անընդմեջ: Երկրորդ տեղում է Ստեփանակերտի թիմը, իսկ երրորդ՝ Արմավիրը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանը, նոյեմբերի 1-ին մեկնարկում է կանանց Հայաստանի առաջնությունը:

«Ցավոք, կանանց առաջնությանը ընդամենը 3 թիմ կմասնակցի, սակայն, կարող եմ ասել, որ պայքարը դժվար է լինելու»,-ասել է Ասմարյանը:

Արդեն դեկտեմբերին տեղի կունենա Հայաստանի գավաթի խաղարկությունը: