29 հոկտեմբերի 2012 - 14:59 AMT
Մ-15 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլում հաղթել է ՀՄԴ-ի թիմը

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում անցկացված մինչև 15 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարում վաստահորեն հաղթել է ՀՄԴ-ի հավաքականը: ՀՄԴ-ն, առավելության հասնելով բոլոր` 5 մրցակիցների նկատմամբ, վաստակել է 10 միավոր և պահպանել չեմպիոնի կոչումը: 2-5-րդ տեղերն են զբաղեցրել Վանաձորի, Շենգավիթի, Արցախի, ԽՄՕՄ-ի և Նոր Նորքի հավաքականները:

Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ալեքսանդր Արևշատյանը հայտնել է, որ մրցաշարը բարձր մակարդակով է կազմակերպվել, և, որ բոլոր թիմերի կազմերում էլ ի հայտ են եկել մի շարք նոր խաղացողներ:

Առաջնության լավագույն խաղացող է ճանաչվել ՀՄԴ-ի ներկայացուցիչ Անի Գապոյանը, լավագույն դարպասապահ` Լիանա Սարգսյանը: Երկուսն էլ արժանացել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի սահմանած պարգևներին:

Նոյեմբերի 7-ին Երևանում կմեկնարկի մինչև 15 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: