Կանխիկ դոլարն այս շաբաթ Հայաստանում կվաճառվի 405-410 դրամով

Կանխիկ դոլարն այս շաբաթ Հայաստանում կվաճառվի 405-410 դրամով

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia բորսայում նվազել է 0,09 տոկոսով՝ հասնելով 405,13 դրամի: Սակարկությունների ծավալը կազմել է 10,28 մլն դոլար, ինչը 9,36 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,09 տոկոսով և հոկտեմբերի 27-ին կազմել է 407,41 դրամ: «Փոխարժեքի նման անհամապատասխանությունը պայմանավորված է շուկայի մասնակիցների սղաճային տրամադրություններով, ինչպես նաև գործարքների բացակայությամբ Հայաստանի արժութային բորսայում»,-գտնում են FOREX CLUB-ում:

Առաջիկա շաբաթում աշխարհում ԱՄՆ արժույթի հնարավոր ամրապնդման ֆոնի վրա և ԱՄՆ դոլարի ներքին սպառման կայունության պահպանության պայմաններում աճը կարող է շարունակվել: Դիմադրության մակարդակը ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի համար NASDAQ OMX Armenia բորսայում կարող է դառնալ 407,40 դրամը: Այնուամենայնիվ, բարձրացումը կսահմանափակվի կանոնակարգողի քաղաքականությամբ:

ԱՄՆ դոլարի աճին կարող է խոչընդոտել նաև բնակչության ու բիզնեսի կողմից ԱՄՆ արժույթի գնման ծավալների նվազումը: Ըստ ԿԲ մամլո ծառայության, ներբանկային արժութային շուկայում օտարերկրյա արժույթի վաճառքի զուտ ծավալը կազմել է 12,898 մլն դոլար, ինչը 19,64 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ:

«Ուստի, կարելի է ենթադրել, որ միջին փոխարժեքը հաջորդ շաբաթ կլինի 405,0-410,0 դրամի սահմանում, ասվում է FOREX CLUB- վերլուծության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---