23 ապրիլի 2005 - 09:33 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարի-Ան Իսլեր Բեգինի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանն շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորին «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» միջազգային գիտաժողովին մասնակցելու համար, որն օրերս աշխատանքն ավարտեց Երեւանում: Զրուցակիցները կարեւորել են նման ֆորումների դերը կուտակված բարդ խնդիրների լուծման ու տարածաշրջանի հեռանկարների առումով: Այնուհետեւ կողմերը շոշափեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում առաջիկա քայլերի հետ կապված հարցեր: Նախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը եւ առանձնահատկությունները: