ՍԻԿՏԻՎԿԱՐԻ ՀԱՅԵՐԸ ԿՀԱՐԳԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

PanARMENIAN.Net - Սիկտիվկարում ապրող հայերը կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին Ազգային մշակույթների քաղաքային կենտրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված ակցիա, հաղորդում է «Կոմիինֆորմը»: Հավաքվածները մեկ րոպե լռությամբ կհարգեն 1915 թվականի միլիոնից ավել զոհերի հիշատակը: Ողբերգության տարելիցի կապակցությամբ մասնակիցները ծաղիկներ կդնեն ցեղասպանության զոհերի հուշարձանի մանրակերտի մոտ: Ակնկալվում է, որ Հիշատակի օրվան կմասնակցեն Կոմիի ղեկավար Վլադիմիր Տոռլոպովը, հանրապետության Պետական խորհրդի խոսնակ Իվան Կուլակովը, տարածաշրջանի մշակույթի եւ ազգային քաղաքականության նախարար Մարիա Կուզբոժեւան: Բնակչության 2002 մարդահամարի տվյալներով Կոմիյում բնակվում է 2,1 հազար հայ, որոնցից հանրապետության մայրաքաղաքաում` 685 մարդ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---