Երևանում կայանալիք երիտասարդների ԱԱ կմասնակցեն 14 հայ բռնցքամարտիկներ

Երևանում կայանալիք երիտասարդների ԱԱ կմասնակցեն 14 հայ բռնցքամարտիկներ

PanARMENIAN.Net - Երևանում կայանալիք բռնցքամարտի երիտասարդների առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 70 երկիր:

Հոկտեմբերի 26-ին ավարտվել է հայտ ներկայացնելու ժամկետը և հայտավորված բռնցքամարտիկների թիվը հասնում է շուրջ 500-ի: Առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը:

Հայաստանն այս առաջնությանը կներկայանա 14 բռնցքամարտիկներով, որոնք հանդես կգան բոլոր քաշային կարգերում:

Մասնակից երկրներից բոլոր քաշային կարգերում հադես կգան և բռնցքամարտիկների մեծ թիվ են հայտավորել Բելառուսը, Կոնգոն, Կուբան, Գերմանիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Ուզբեկստանը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Առաջնության մասնակիցները 17- 18 տարեկան երիտասարդ բռնցքամարտիկներ են 10 քաշային կարգերում` 46-49կգ, 52կգ, 56կգ, 60կգ, 64կգ, 69կգ, 75կգ, 81կգ, 91կգ, +91կգ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---