30 հոկտեմբերի 2012 - 11:15 AMT
Վնասվել է Հալեպի Մեսրոպյան վարժարանը

Երեկ Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցուց բացի լուրջ վնասվել է նաև եկեղեցուն կից ծխական հատվածը և քարտուղարությունը: Այս մասին Հալեպից PanARMENIAN.Net- ին հայտնեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:

Նրա խոսքով այրվել է նաև եկեղեցու ներքին հատվածը, ոչնչացել են սրբապատկերներն ու ներսի գույքը:

Բացի դրանից, լուրջ վնասներ է կրել եկեղեցուն կից Մեսրոպյան վարժարանի շենքը, որը մեկ տարուց ավել է` փակ էր: