30 հոկտեմբերի 2012 - 12:57 AMT
Առնվազն 17 մարդ է զոհվել ԱՄՆ-ում ու Կանադայում «Սենդի» փոթորկի հետևանքով

Առնվազն 17 մարդ է զոհվել ԱՄՆ-ում ու Կանադայում «Սենդի» փոթորկի հետևանքով, հայտնում է «Ինտերֆաքսը», ԱՄՆ ԶԼՄ-ների վրա հղումով: 16 մարդ է զոհվել Նյու Յորք, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Հյուսիսային Կառոլինա, Արևմտյան Վիրջինիա, Քոնեկտիկուտ և Մերիլենդ նահանգներում: Եվս մեկ մարդ է մահացել Կանադայի Տորոնտո քաղաքում: