Դաշնակահարներ Վահագն Պապյանն ու Բորիս Գիլտբուրգը կփակեն Վերադարձի փառատոնը

Դաշնակահարներ Վահագն Պապյանն  ու Բորիս Գիլտբուրգը կփակեն Վերադարձի փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համեգասրահում տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակման «Նվիրում Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին» համերգը:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, այս համերգն աչքի է ընկնելու իր համարձակությամբ. ներկայացվելու է դասական ջազ:

Համերգին մասնակցելու է Բայբուրթյանի որդին` դաշնակահարՎահագն Պապյանն իր աշակերտի` Բորիս Գիլտբուրգի հետ: Հնչելու են Լ.վան Բեթհովենի, Ս.Ռախմանինովի, Ֆ.Շոպենի, Ֆ.Լիստի, Վ.Ա.Մոցարտի, Մ.Ռավելի և Չ.Կորեայի ստեղծագործությունները:

Վահագն Պապյանը նշեց, որ համերգի առաջին մասում նա և Բորիսը ելույթ են ունենալու առանձին, իսկ երկրորդ մասում` դուետով: Վերջին ստեղծագործությունը լինելու է պրեմիերա:

Համերգին մասնակցելու է Գևորգ Հարությունյանը (հարվածային գործիքներ):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---