Եվրոպայի հայերը, քրդերն ու ալևիները բողոքում են Էրդողանի Գերմանիա այցի դեմ

Եվրոպայի հայերը, քրդերն ու ալևիները բողոքում են Էրդողանի Գերմանիա այցի դեմ

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերը, եզդիները, քրդերն ու ալևիները բողոքի ակցիա են անցկացնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գերմանիա այցի դեմ: Մոտ 50 կազմակերպությունների շուրջ 10 հազար ներկայացուցիչներ ժամանել են Բեռլին ակցիային մասնակցելու համար:

Ինչպես հայտարարել է Գերմանիայի Հայկական կենտրոնի ղեկավար Ազադ Օրդուհանյանը, հայերի բողոքի պատճառը Հայոց ցեղասպանության չճանաչված լինելն է Թուրքիայում: «Մենք կոչ ենք արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն, նա դա դեռ չի արել: Մենք կհիշեցնենք Էրդողանին մեր կոչը»,-ասել է նա, գրում է Hurriyet Daily News-ը:

Ալևիների արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Հուսեյն Մատը հայտարարել է, որ իրենք բողոքելու են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ուծացման քաղաքականության դեմ: «Էրդողանը գալիս է պատմելու Եվրոպային, թե որքան ժողովրդավարական երկիր է Թուրքիան, մենք ցույց կտանք, որ դա ճիշտ չէ»,-ասել է նա:

Մասնակիցները նաև բողոքում են Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականության դեմ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---