30 հոկտեմբերի 2012 - 15:38 AMT
Բաշխվել են ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

Բաշխվել են դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները: Ինչպես հայտնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, այսօր արտահերթ նիստ է գումարվել և Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև բաշխումը հանձնաժողովն արել է էլեկտրոնային վիճակահանությամբ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 36-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 25-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք` 7-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն՝ 4-ական, «Օրինաց երկիր» կուսակցություն ՝ 4-ական և «Ժառանգություն» կուսակցություն՝ 4-ական: