Հայաստանում առաջին անգամ կներկայացվի սիմֆո-ջազ նախագիծ

Հայաստանում առաջին անգամ կներկայացվի սիմֆո-ջազ նախագիծ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք – Երևան ջազ քառյակի համատեղ սիմֆո-ջազ նախագիծը: Ինչպես հայտնում է Երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը, համերգը կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը:

Նյու Յորքից ժամանած քառյակի անդամներն են ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Զեյդ Նեսերը (սաքսոֆոն) և Քեյթ Բալան (հարվածային գործիքներ):

Ընդ որում, այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---