Պարզվում է՝ Մամեդյարովը «2011թ. արտաքին քաղաքականության ոլորտում դրական անձ» է

Պարզվում է՝ Մամեդյարովը «2011թ. արտաքին քաղաքականության ոլորտում դրական անձ» է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Սլովենիայի Մերձավորարևելյան ու բալկանյան հետազոտություննենրի միջազգային ինստիտուտի Խորհրդատվական խորհրդի փոխնախագահ, Սերբիայի նախկին վարչապետ Զորան Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ժիվկովիչը նշել է, որ Մամեդյարովն արժանացել է «2011թ. արտաքին քաղաքականության ոլորտում դրական անձ» պարգևին և հանձնել է դիպլոմը:

Իր հերթին Մամեդյարովը շնորհակալություն է խնդրել պարգևի համար, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---