24 ապրիլի 2005 - 11:49 AMT
ՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԱՇԽԱՏԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
«Մենք պարտավոր ենք շարունակել ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր ջանքերը եւ այդ տեսանկյունից ցանկացած քայլ պետք է նպատակային լինի»,- այսօր Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամլիրում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով` պետք է միավորվեն սփյուռքահայության, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ջանքերը, աշխատանք տարվի հասարակական եւ պետական մակարդակներում: 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց Սումգայիթյան ջարդերը, որոնք իրագործվեցին ադրբեջանական իշխանությունների կողմից: Ինչպես նշել է Ա.Մելիքյանը, Լեռնային Ղարաբաղը պահանջներ ունի ներկայացնելու միջազգային հանրությանն ու Ադրբեջանին: