24 ապրիլի 2005 - 11:58 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՎԻ ՁՎԵՐ ՆԵՏԵԼ
Ռուսաստանի հայերի միության` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հանրահավաքն անցել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի առաջ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նրբանցքում, որտեղ գտնվում է դեսպանատունը, հավաքվել են 350-400 մարդ: Ցուցարարները պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Հավաքվածների ձեռքերում կարգախոսներ են. «Վերականգնել Հայաստանի ամբողջականությունը», «Մենք չենք մոռանա` եւ ձեզ թույլ չենք տա»: Երթեւեկությունը նրբանցքում ամբողջովին դադարեցված է: Անվտանգությունն ապահովում են ոստիկանության աշխատակիցները, ՕՄՕՆ-ի մարտիկները, կինոլոգները շներով: Հանրահավաքի բոլոր մասնակիցներն անցնում են մետաղ փնտրող դեդեկտորների միջով եւ մանրակրկիտ ստուգվում են: Հանրահավաքի ավարտին Թուրքիայի դեսպանության մոտ մի քանի անչափահաս հայեր փորձել են ձվեր նետել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ: Սակայն նրանց փորձը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, ձու նետողները կալանվել են եւ տեղափոխվել «Խամովնիկի» ՆԳՎ: