Սկանդինավյան երկրներն առաջատար են աշխարհի ամենաբարգավաճող երկրների վարկանիշում

Սկանդինավյան երկրներն առաջատար են աշխարհի ամենաբարգավաճող երկրների վարկանիշում

PanARMENIAN.Net - Նորվեգիան զբաղեցրել է առաջին տեղը Legatum Institute ինստիտուտի բարգավաճող երկրների ամենամյա վարկանիշում: Երկրների գնահատման հիմնական չափանիշները նույնն են՝ նյութական հարստություն և անձնական բարեկեցություն: Երկրորդ բարեկեցիկ երկիրը Դանիան է, երրորդը՝ Շվեդիան: Առաջին տասնյակի մեջ մտել են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան և Իռլանդիան: ԱՄՆ-ը 12-րդ տեղում է, Չինաստանը՝ 55:

Ինչ վերաբերվում է ԵՄ երկրներին, ապա դրանք նահանջել են վարկանիշում: Դրա պատճառը եվրագոտու պարտքային ճգնաժամն է և տնտեսական անկումը:

Legatum Institute-ի «բարեկեցության ինդեքսում» այս կամ այն երկրում կյանքը գնահատվում է 8 հիմնական չափանիշներով՝ տնտեսություն, կրթություն, ձեռնարկատիրության համար հնարավորություններ, պետական կառավարում, առողջություն, անձնական ազատություններ, անվտանգություն և անձնական կապիտալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---