ԱԺ-ում քննարկվեցին 2013 թ-ին ԱԻՆ, ԱԱԾ-ն և Ոստիկանությանը հատկացվելիք գումարները

ԱԺ-ում քննարկվեցին 2013 թ-ին ԱԻՆ, ԱԱԾ-ն և Ոստիկանությանը հատկացվելիք գումարները

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման հարցերն այսօր քննարկվեցին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրին համապատասխան ոլորտների ֆինանսավորման ուղղությունները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսվում է տրամադրել 7,4 մլրդ դրամ, ինչը 18 տոկոսով գերազանցում է նախարդ տարվա ցուցանիշը:

Փրկարար ծառայությանը նախատեսվում է 5,32 մլրդ դրամ, որից 5,23 մլրդ դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 9 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումների համար նախատեսվել է 3,92 մլրդ դրամ:

ՀՀ Ոստիկանությանը նախատեսվել է հատկացնել 30,8 մլրդ դրամ, որը 20 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

27,7 մլրդ դրամը նախատեսվում է հասարակական կարգի պահպանության համար, որն ամբողջությամբ ուղղվելու է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարները ծրագրավորվել են 22,2 մլրդ դրամի չափով, որը 2012 թվականի պետական բյուջեի համեմատությամբ աճել է 5,2 մլրդ դրամով:

Ազգային անվտանգության ծառայությանը նախատեսվում է տրամադրել 14,3 մլրդ դրամ, որից՝ 13,9 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ մնացածը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Ծրագրված գումարները 2012 թվականի հաստատված բյուջեի համեմատությամբ աճել են 2,9 մլրդ դրամով: Աշխատողների աշխատավարձերը և հավելավճարները ծրագրավորվել են 9,9 մլրդ դրամի չափով, որը 2012 թվականի պետական բյուջեից ավել է նախատեսվել 2,7 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---