24 ապրիլի 2005 - 12:11 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՍՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Դնեպրոպետրովսկում այսօր տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթող: Բացի դրանից, հայ համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է սգո հանրահավաք: Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ Ուկրաինան պետք է քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ուղղությամբ, ինչը կնպաստի հետագայում մարդկության դեմ իրականցվող նման հանցագործությունների կանխմանը: