31 հոկտեմբերի 2012 - 09:56 AMT
ԱՄՆ-ում և Կանադայում «Սենդի» փոթորկի զոհ են դարձել 48 հոգի

ԱՄՆ-ում և Կանադայում «Սենդի» փոթորկի զոհ են դարձել 48 հոգի: Նյու Յորքում, ինչպես երեքշաբթի երեկոյան հայտնել է քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, մահացել են 18 քաղաքացիներ: Փոթորիկն այժմ շարժվում է Փենսիլվանիա նահանագով և մոտենում Պիտսբուրգ քաղաքին: Քամու արագությունը գերազանցում է 72կմ/ժ: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, փոթորիկը կշարժվի հյուսիս և ողջ ուժով կհարվածի Կանադային, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Չիկագոյից հաղորդագրություններ են ստացվում քամու ուժգնացման մասին, որի արագությունը վկայում է այդ շրջանին «Սենդիի» մոտենալու մասին, որը մոտ է Կանադային: