31 հոկտեմբերի 2012 - 10:15 AMT
Նավթը սակարկվում է տարբեր ուղղություններով ՆՎԳ աշխատանքի վերականգնման ֆոնին

Չորեքշաբթի օրը նավթի համաշխարհային գները ցուցադրում են խառը դինամիկա ԱՄՆ-ում հումքի պահանջարկի վերականգնման սպասումների ֆոնին՝ կապված «Սենդի» փոթորկից հետո նավթավերամշակող գործարանների աշխատանքի վերսկսման հետ, ինչպես նաև Նավթի ամերիկյան ինստիտուտի՝ պաշարների մասին տվյալների ֆոնին:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.11 դոլարով կամ 0.13 տոկոսով՝ մինչև մեկ բարելի համար 85.79 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.12 դոլարով կամ 0.11 տոկոսով՝ մինչև մեկ բարելի համար 108.96 դոլար:

Ներդրողներն ուշադրություն են դարձրել Նավթի ամերիկյան ինստիտուտի տվյալներին, որոնց համաձայն երկրի մեծածախ պահեստներում հումքի պաշարներն աճել են 2.1 մլն բարելով՝ մինչև 371.7 մլն դոլար: