
Գերմանիան, լինելով Թուրքիայի դաշնակիցը, աջակցում է Անկարայի դիրքորոշմանը Սիրիայում հակամարտության հարցում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն, հաղորդում է Associated Press-ը: «Թուրքիան մեր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում և կարող է համոզված լինել, որ մենք կսատարենք նրա դիրքորոշմանը և նրա գործողություններին»,- ասել է Վեստերվելլեն Բեռլինում թուրքական դեսպանատան նոր շենքի բացման արարողության ժամանակ:
Դրա հետ կապված նա հավելել է, որ Գերմանիայում բնակվում են թուրքական արմատներ ունեցող 3 մլն քաղաքացիներ, և նրանք գերմանական հասարակության անբաժան մասն են: