31 հոկտեմբերի 2012 - 13:02 AMT
ՖԻՖԱ ղեկավարությունը կազմալուծել է Բեկենբաուերի և Պելեի գլխավորած փորձագիտական հանձնաժողովը

ՖԻՖԱ ղեկավարությունը կազմալուծել է Ֆրանց Բեկենբաուերի և Պելեի գլխավորած փորձագիտական հանձնաժողովը, որը զբաղվում էր Բրազիլիայում կայանալիք ԱԱ-2014 խաղերի դիտողականության բարձրացման գաղափարների մշակմամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Այժմ Task Force Football 2014 հանձնաժողովի պարտականությունները կկատարի Միշել Պլատինիի ղեկավարած ՖԻՖԱ Ֆուտբոլի գծով հանձախումբը: Առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Ցյուրիխում:

Պելեն ոչ մի անգամ չի մասնակցել նախկին հանձնաժողովի նիստերին, որն, ըստ մասնագետների, 2011 մայիսին տեղի ունեցածառաջին հավաքից հետո, ոչ մի նշանակալի որոշում չի կայացրել: