24 ապրիլի 2005 - 13:15 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Լեռնային Ղարաբաղում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Առավոտից Ստեփանակերտի հուշահամալիր է ձգվել բազմահազարանոց մարդկային հոսքը` հիմնարկությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների կոլեկտիվներ եւ այլն: Ժամը 11-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահալիրին ծաղկեպսակներ դնելու են եկել ԼՂՀ ղեկավարության ներկայացուցիչները` նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հոգեւորականները ողբերգության զոհերի հոգեհանգստի պատարագ են մատուցել: Նախօրեին` ապրիլի 23-ին, Լեռնային Ղարաբաղի մի շարք երիտասարդական կազմակերպություններ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի օժանդակությամբ ծառատունկ են կազմակերպել հուշահամալիրի շուրջը: Տնկվել է 90 ծառ, որոնցից յուրաքանչյուրի վրա կախված է ցուցանակ այն բնակավայրի անվանումով, որտեղ ցեղասպանություն է իրականացվել, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: