31 հոկտեմբերի 2012 - 13:16 AMT
Կարեն Ղարայանը նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Ղարայանին ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի լիազորությունները, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: