31 հոկտեմբերի 2012 - 15:58 AMT
Նոյեմբերի 1-8-ը Հայաստանում կանցկացվի հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթը»

Նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանում ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:

Նոյեմբերի 5-6-ը, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«ՆԱՏՕ-ի շաբաթ»միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ուԱֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:

Նախատեսվում է նաև այցելություն ՀՀ Արտակարգ իրավիճակներինախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:

ՆԱՏՕ-ի` որպես քաղաքական-ռազմական դաշինք, զարգացման և վերափոխման խնդիրների քննարկմանը նվիրված հեռուստատեսային կլոր սեղանի անցկացմամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց էլրատվության միջոցների ներկայացուցիչների համար: