Թուրքիան մտադիր է այլընտրանք ստեղծել եվրոյի գոտուն՝ TL գոտի

Թուրքիան մտադիր է այլընտրանք ստեղծել եվրոյի գոտուն՝ TL գոտի

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է այլընտրանք ստեղծել եվրոյի գոտուն՝ TL գոտի, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա պաշտոնական այցի ժամանակ, հայտնել է Sabah թերթը:

Ըստ Էրդողանի, ԵՄ մի շարք երկրներ չեն մտել եվրոյի գոտի, ամենևին դրանից չտուժելով: «Մեծ Բրիտանիան չի մտել և բավական կայուն տնտեսություն ունի: Նույնը Մեծ Բրիտանիայի իշխանությունները խորհուրդ են տալիս անել մեզ՝ չմտնել եվրոյի գոտի և ստեղծել TL գոտի»,-ասել է Էրդողանը:

Թուրքիայում արդեն վաղուց են մտածում այդ հարցի շուրջ, ասել է Էրդողանը՝ նշելով, որ ԵՄ-ն պետք է վերանայի իր արժութային քաղաքականությունը:

TL-ն թուրքական լիրն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---