31 հոկտեմբերի 2012 - 16:27 AMT
Ութ խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում պայթյունի պատճառով

Ութ խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանի Գիլմենդ գավառում ռումբի պայթյունի պատճառով, ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: Ութ զոհերից յոթը կանայք են:

Աֆղանստանի ՆԳՆ-ն գտնում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են «Թալիբան» շարժման անդամները, հայտնում է «Ինտերֆաքսը»: