31 հոկտեմբերի 2012 - 18:18 AMT
Նիդերլանդներում կհայտնվեն աշխարհում առաջին «խելացի ճանապարհները»

2013-ի կեսերին Նիդերլանդներում կհայտնվեն աշխարհում առաջին «խելոք ճանապարհները»: Ինչպես գրում է Wired ամսագիրը, ճանապարհը կունենա ինտերակտիվ լուսավորություն և եղանակային պայմանների մասին ինդիկացիա:

Smart Highway նախագիծը մշակել է դիզայներ Դաան Ռոոզեգաարդեն Heijmans ընկերության աջակցությամբ: Մշակման հիմքում ընկած է լյումինեսցենտային փոշին, որով նշվելու է ճանապարհային գծանշումը:

Նման փոշին ընդունակ է մթության մեջ լուսավորել մինչև 10 ժամ: Բացասական ջերմաստիճանի դեպքում ճանապարհին կհայտնվեն հատուկ ներկով նկարված ձյան փաթիլներ, որոնք կնախազգուշացնեն հնարավոր մերկասառույցի մասին:

Հետագայում «խելոք ճանապարհները» կունենան հատուկ շերտեր, որոնք կարող են լիցքավորել էլեկտրոմոբիլների մարտկոցները, հաղորդում է Lenta.ru-ն: