31 հոկտեմբերի 2012 - 18:05 AMT
Ֆրանսիան «հարկային վերջնագիր» է ներկայացրել Google-ին

Ֆրանսիան «հարկային վերջնագիր» է ներկայացրել Google-ին: Ինչպես գրում է «Կանար անշենե» թերթը, Ելիսեյան պալատում կորպորացիայի ղեկավար Էրիկ Շմիդտին հասկացնել են տվել, որ ֆրանսիական հարկային ծառայությունները գրեթե 1 մլրդ եվրոյի հաշիվ կներկայացնեն ընկերությանը, եթե վերջինս զիջումների չգնա: Բանն այն է, որ այժմ Google-ի ֆրանսիական բաժանմունքը հարկերը վճարում է ոչ թե Ֆրանսիայում, այլ Իռլանդիայում, որտեղ դրանք շատ ավելի ցածր են: Սա բավականին ընդունված կարգ է և ապօրինի չի համարվում:

Ֆրանսիան մտադիր է հատուկ հարկ սահմանել ինտերնետում լրատվական նյութերի հղումների հրապարակման համար: Google-ը կտրականապես դեմ է դրան, հայտնում է «Ֆրանս Պրեսը»: