Պակիստանցի ահաբեկիչը մարդասիրական օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին

Պակիստանցի ահաբեկիչը մարդասիրական օգնություն է առաջարկել ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net - Պակիստանում գտնվող «Ջամատ ուդ Դավա» բարեգործական կազմակերպության ղեկավար Հաֆիզ Մուհամմեդ Սայիդն առաջարկել է ԱՄՆ կառավարությանը, որը նրա գլխի համար խոստացել է 10 մլն դոլար, իր օգնությունը «Սենդի» փոթորկի հետևանքները վերացնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ում Սայիդին համարում են հնդկական Մումբայի քաղաքում ահաբեկչությունների շարքի կազմակերպիչը, որը 2008-ի նոյեմբերին խլել է 170 մարդու կյանք:

Սայիդն ԱՄՆ-ին առաջարկում է ֆինանսական օգնություն 10 մլն դոլարի չափով, որը հավասար է որպես գլխագին Վաշինգտոնի առաջարկած վարձատրությանը:

«Մենք առաջարկում ենք մեր անշահախնդիր օգնությունը և աջակցությունը փոթորկի զոհերին: Եթե ԱՄՆ կառավարությունը թույլ տա, մենք այնտեղ կուղորդենք մեր բժիշկներին, փրկարարներին, ուտելիք և դեղորայք մարդասիրական օգնության պայմաններով»,- ասել է Սայիդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---