31 հոկտեմբերի 2012 - 18:18 AMT
ԱՊՀ ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Աշխաբադում

ԱՊՀ ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Աշխաբադում: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտնել են ԱՊՀ Գործկոմում՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի և Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախորդ օրը կայացած հանդիպման արդյունքում:

Նախկինում գագաթաժողովը նախատեսվում էր անցկացնել նոյեմբերին:

«Թուրքմենստանի նախագահը սատարեց հերթական նիստը Աշխաբադում անցկացնելու առաջարկին: Իսկ դեկտեմբերի 4-ին Աշխաբադում ավանդաբար տեղի կունենա ԱՊՀ ԱԳՆԽ նիստը»,-հայտարարել է ԱՊՀ գործկոմի ղեկավարը: