31 հոկտեմբերի 2012 - 18:13 AMT
«Հարսնաքարի» գործով հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 6-ին

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացող «Հարսնաքարի» գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 6-ին: Այսօրվա նիստում Ամբաստանյալներ Արթուր Բաբլոյանի և Գարիկ Մարգարյանի պաշտպանները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ցուցմունքներ տվող Արտակ Բայադյանին: Հիմնական հարցերը նրանց պաշտպանյալների կոնկրետ գործողությունների մասին էին: Փաստաբանները փորձում էին պարզել տուժողը մասնավոր մեղադրանք ներկայացրել է, թե ոչ, որովհետև եթե այդպիսին չկա, գործը ենթակա է կարճման: Արտակ Բայադյանը ասաց, որ այդ իրավիճակում կոնկրետ մարդկանց, կոնկրետ գործողություններ չէր կարող հիշել:

Հիշեցնենք, որ դատավորի՝ նախորդ նիստին կայացրած որոշման համաձայն, այս գործով առաջինը հարցաքննվում է տուժող կողմը: