31 հոկտեմբերի 2012 - 18:17 AMT
Ավստրիական ջազ-տրիոն Երևանում կներկայացնի Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մշակումները

Ավստրիական Քրիստոֆ Չեխ ջազ-տրիոն Երևանում կներկայացնի Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մշակումները: Այն մասին հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի ծառայությունը: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 3-ին` Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում:

Միջոցառումը կազմակերպվում է Երևանը 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու շրջանակում և նվիրվում է Սայաթ-Նովայի 300-ամյակին:

Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա «Երաժշտական գրադարանները թվայնացվող աշխարհում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով քննարկում, որին կմասնակցեն հայ գիտնականներ և հյուրեր ԱՄՆ-ից Ավստրիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից:

Տեղի կունենա նաև «Հայ երաժշտական գրականություն» թեմայով ցուցահանդեսի բացումը, գրքի շնորհանդեսներ, ֆիլմերի ցուցադրումներ: