31 հոկտեմբերի 2012 - 19:06 AMT
Նեթանյահու. Իրանի միջուկային օբյեկտներին հարվածը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա կանխիչ հարվածը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման:

Թեհրանի քաղաքականությունը «համբավ չի վայելում արաբական աշխարհի սահմաններից դուրս», նշել է նա ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Ես չեմ պատմի, թե մենք ինչ կանենք, ինչ չենք անի: ԻԻՀ-ին հարևան որոշ երկրների ղեկավարներ և նրանց ժողովուրդները հիանալի հասկանում են, որ միջուկային օբյեկտներ ունեցող Իրանը սպառնալիք է ներկայացնում թե Իսրայելի համար, թե իրենց համար»,- ասել է վարչապետը:

Նեթանյահուի խոսքով, միջազգային պատժամիջոցները, «անկասկած խաթարում են իրանական տնտեսությունը», բայց դրանք ցավոք սրտի չեն դանդաղեցրել միջուկային ծրագիրը: