31 հոկտեմբերի 2012 - 20:03 AMT
Իրանի ռազմական նավերը լքել են Սուդանի տարածքային ջրերը

Իրանի ռազմական նավերը հոկտեմբերի 31-ին ոչ երկար կանգառից հետո լքել են Սուդանի տարածքային ջրերը:

Ռազմական նվագախմբի հիմնի հնչյունների ներքո և առափնյա պահակախմբի ուղեկցությամբ նրանք դուրս են եկել Պորտ Սուդան նավահանգստային քաղաքից Կարմիր ծովի ափին, որտեղ գտնվում էին երկուշաբթի օրվանից:

Իրանի ՌԾՈՒ նավերի այցելությունը սկսվել է Սուդանի մայրաքաղաքում զենքի գործարանում տեղի ունեցած խոշոր միջադեպից հետո մեկ շաբաթ անց: Այդ ժամանակ «Յարմուկ» գործարանում, որտեղ գտնվում են զենքի և զինամթերքի պահեստները, ուժեղ հրդեհ է բռնկվել և ուղեկցվել հզոր պայթյուններով:

Սուդանը պատահածի մեջ մեղադրել է Իսրայելին: Հրեական պետությունը չի հաստատել և չի հերքել մեղադրանքները:

Ինչպես նախկինում հայտարարել են Իրանի ՌԾՈՒ ներկայացուցիչները, այդ ծովային ուղևորությունը «հարևան երկրներին խաղաղության և բարեկամության ուղերձ է, այն կոչված է ապահովել նավագնացության և բեռնափոխադրումների անվտանգությունը ծովահենությունից»: