31 հոկտեմբերի 2012 - 20:06 AMT
ԱԺ Էթիկայի հանձնաժողով. Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը հրապարակել է իր որոշումը ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի և պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջև ԱԺ շենքի մոտ տեղի ունենած միջադեպի առնչությամբ։ Հանձնաժողովի վեց անդամներից չորսը կողմ են քվեարկել որոշմանը` փաստելով, որ Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները:

Որոշումը կհրապարակվի ՀՀ ԱԺ առաջիկա լիագումար նիստում: