31 հոկտեմբերի 2012 - 21:03 AMT
Նյու Յորքում հայտնվել են կողոպտիչներ

ԱՄՆ արևելքում շուրջ 6 մլն մարդ մնում են առանց լույսի: Նյու Յորքի ոստիկաններն ուժեղացրել են հերթապահությունը շրջաններում, որոնք մնացել են առանց էլեկտրամատակարարման:

Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, քաղաքում հայտնվել են կողոպտիչներ: Մանհեթենում որոշ պատկերասրահների տերեր վարձում են պահակներ: Արդեն ձերբակալվել են 10 հոգի, որոնք փորձել են թալանել խանութները, դեղատները և բանկերը: Նյու Յորքն ամենաշատն է տուժել «Սենդի» փոթորկից: ԱՄՆ-ում մահացել են առնվազն 50 հոգի:

Ընդհանուր առմամբ փոթորիկը խլել է 110 մարդու կյանք: