Ֆիրդուսի փողոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհեր և տուժածներ չկան

Ֆիրդուսի փողոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհեր և տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Ֆիրդուսի փողոցի թիվ 1 հասցեում բռնկված հրդեհի արդյունքում զոհեր և տուժածներ չկան: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, Ա.Քոչարյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկում այրվել են միջանցքի փայտյա դռները` 2 հատ և տանիքը` 4քմ, երկրորդ հարկում` միջանցքը` 25քմ և տանիքը` 60քմ: Զոհեր և տուժածներ չկան:

Հոկտեմբերի 31-ին` ժամը 17:56-ին, ահազանգ է ստացվել, որ Ֆիրդուսի փողոցի թիվ 1 հասցեում այրվում է տուն: Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել` 18:54-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---