Արմեն Պողոսյան.Նախագահական ընտրություններից հետո գազի գինը կբարձրանա

Արմեն Պողոսյան.Նախագահական ընտրություններից հետո գազի գինը կբարձրանա

PanARMENIAN.Net - «Նախագահական ընտրություններից հետո գազի գինը կբարձրանա :Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ գազի գինը որոշվում է Կրեմլում:

Եվրոպային այն տալիս են 330, Հայաստանին հատուկ գնով՝ 180 դոլարով, բայց այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Գազի թանկացումն իր հերթին կբերի նաև հացի և մյուս առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը:

Արմեն Պողոսյանի կարծիքով՝ այս անգամ էլ պատասխանատու կառույցները կօգտագործեն արդարանալու ՝ արդեն սովորական դարձացած հնարքը, հավատացնելով, որ թանկացումներն ընտանեկան բյուջի փոքր տոկոսնեն կազմում: Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահի խոսքով՝ իրականում ընդհանուր վիճակը սարսափելի է.«Մարդը չի ծնվել միայն կոշիկ կամ պոմիդոր սպառելու համար »:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը անդրադարձավ «ՀայՌուսգազարդում» պետության ունեցած 20 տոկոս բաժնեմասին.«Մենք երբեք չիմացանք պետությունն իր բաժնեմասով թանկացմանը կողմ, թե դեմ է քվեարկել»,-ասաց Հարություն Մեսրոբյանը:

«ՀայՌուսգազարդի» ներդրումներից հետո Հայաստանի բաժնեմասը նվազեց (մինչ այդ այն 45 տոկոս էր), հետևաբար, նվազեց նաև ազդեցությունը, իսկ նախագահի՝ 2008 թվականի միջոցներ հայթայթելու և բաժնեմասը մեծածնելու մասին որոշումը չիրագործվեց:

Վիճակը մեղմացնելու համար բանախոսներն առաջարկեցին նորից անդրադառնալ այդ որոշմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---