2013 թվականից պատանի ձյուդոիստների տարիքը սահմանվելու է Մ-18 տարեկանը, իսկ երիտասարդներինը` 21

2013 թվականից պատանի ձյուդոիստների տարիքը սահմանվելու է Մ-18 տարեկանը, իսկ երիտասարդներինը` 21

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ձյուդոյի եվրոպական միությունից (EJU) և ձյուդոյի միջազգային ֆեդերացիայից (JF) ստացել է պաշտոնական նամակ նոր տարիքային խմբերի հաստատման մասին:

2013 թվականից պատանիների տարիքը սահմանվում է մինչև 18-տարեկանը, իսկ երիտասարդներինը` 21-տարեկանը: Ըստ այդմ 2013 թվականի պատանիների առաջնություններին կարող են մասնակցել 1996-98թթ, իսկ երիտասարդական առաջնություններին 1993-95թթ ծնված ձյուդոիստները:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այսուհետև Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունները անց են կացվելու այդ տարիքային խմբերով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---