«Հայաստանի հանրային հեռուստաընկերության» ղեկավարությունն իր ցավակցությունն է հայտնել Հրաչիկ Առաքելյանի հարազատներին:
Հոկտեմբերի 31-ին, «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» տաղավարներից մեկում, հաղորդման նկարահանման ժամանակ հանկարծամահ է եղել 1962 թվականին ծնված Հրաչիկ Առաքելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Հանրային հեռուստաընկերությունում հերթապահող արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և շտապօգնության բժիշկների կողմից ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Հրաչիկ Առաքելյանը տառապել է սրտի անբավարարությամբ և վերջերս սրտամկանի վիրահատության է ենթարկվել: