Նիդերլանդների կառավարությունը կաջակցի հայ և հոլանդացի գործարարների համագործակցությանը

Նիդերլանդների կառավարությունը կաջակցի հայ և հոլանդացի գործարարների համագործակցությանը

PanARMENIAN.Net - Զարգացման հայկական գործակալությունը Նիդերլանդների կառավարության դեսպանատան հետ համատեղ նոյեմբերի 1-ին կլոր սեղան էր կազմակերպել ներկայացնելու համար հայ գործարարներին Հոլանդիայի կառավարության երկու ծրագրերը՝ Մասնավոր հատվածի ներդրումային ծրագիրը (Private Sector Investment) և Զուգակցման գործարքի ծրագիրը (Match-making Facility):

Ինչպես հայտնեց Մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի ղեկավար Արկո Ֆան Վեսելը, երկու ծրագրերն էլ ուղղված են Հոլանդիայի ու Հայաստանի ձեռնարկատերերի միջև համագործակցության խթանմանը: Ըստ նրա, Հոլանդիային գրավում է հայկական շուկան, քանի որ վերջինս ելք ունի դեպի ռուսական մեծ շուկա: «Դա նշանակում է, որ Հայաստանում արտադրված ցանկացած ապրանք կարելի է Ռուսաստան արտահանել»,-ասել է նա՝ հավելելով, որ երկրում բարձր է մարդկային ռեսուրսի մակարդակը, կրթության ու գիտության մակարդակը:

Արկո Ֆան Վեսելն ասաց նաև, որ Նիդերլանդների կառավարությունը կֆինանսավորի ծրագիրը նաև 2013 թվականին, չնայած հայ գործարարների ակտիվության պակասին: Նման պասիվ մոտեցման պատճառը նա համարում է գործարարների անբավարար իրազեկումն ու երկու երկրներն անջատող տարածությունը: «Այսօրվա միջոցառման նպատակն էլ ուղղված է հենց պատշաճ մակարդակով այս ծրագրերի հնարավորությունների ներկայացմանը: Հուսով եմ, որ 2013թ. որքան շատ լինեն առաջարկներն, այնքան շատ ներդրումներ կարվեն երկրում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---